Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Աշխարհի 8 ամենահարուստ մարդիկ հարստացել են ևս 8 միլիարդ դոլարով. Forbes

15:30, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Աշխարհի 8 ամենահարուստ մարդիկ հարստացել են ևս 8 միլիարդ դոլարով. Forbes

Forbes-ի գլոբալ վարկանիշային սանդղակի առաջին 8 տեղերը զբաղեցնող գործարարներն առնվազն մեկ օրվա ընթացքում հարստացել են 8,3 միլիարդ դոլարով: Այս մասին վկայում են Forbes Real Time-ի տվյալները:
     Ցուցակի առաջատարն է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով իր կարողությունն ավելացրել է 277 միլիոն դոլարով՝ հասցնելով մինչև 85,3 միլիարդ դոլարի:
     Աճել են նաև Amazon-ի բաժնեմասերը՝ առավոտյան ավելանալով 1,25%-ով, այժմ կազմում են 977,9 դոլար: Amazon-ի հիմնադիր Ջոֆ Բեզոսին դա թույլ է տվել ավելացնել կարողությունը մինչև 83,3 միլիարդ դոլար: Նրա և Գեյթսի կարողության միջև տարբերությունը մեծ չէ՝ 2 միլիարդ դոլար:
     Zara բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան, ով վերջերս հայտնվել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնականում, ավելացրել է իր եկամուտը 2,2 միլիարդ դոլարով, սակայն դեռևս մնում է երրորդ տեղում:
     Իսկ Ուորրեն Բաֆֆեթը հարստացել է 926 միլիոն դոլարով: Այժմ նրա կարողությունը կազմում է 76,4 միլիարդ դոլար: Նա զբաղեցնում է Forbes Real Time-ի վարկանիշային սանդղակի 4-րդ տեղում:
     Մոտ 1 միլիարդ դոլարով էլ ավելացել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը՝ հասնելով 72,1 միլիարդ դոլարի:

3267 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am