Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Յունկերը բացառել է Եվրոմիությանը նոր երկրների անդամագրումը

15:05, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Յունկերը բացառել է Եվրոմիությանը նոր երկրների անդամագրումը

Մինչ 2019թ. Եվրոմիությունը նոր անդամներ չի ընդունի: Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ հավելելով, որ առաջիկայում բացառվում է նաև Թուրքիայի անդամկցումը եվրոպական ընտանիքին: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Ակնհայտ է, որ այս հանձնաժողովի և այս խորհրդարանի լիազորությունների օրոք մինչ 2019-ընդլայնում չի լինի: Ոչ մի թեկնածու դեռևս պատրաստ չէ: Բայց հետագայում Եվրոպական Միությունը 27 երկրից ավելի շատ անդամ կունենա»,- Ստրասբուրգում Եվրոխորհրդարանի պատգամավորներին ուղերձի ժամանակ հայտարարել է Յունկերը:

Նա նշել է, որ ԵՄ անդամակցության համար դիմող բոլոր պետություններին միանման կոշտ պահանջներ են ներկայացվում: Նա նաև հավելել է, որ Եվրոմիությունը չի հրաժարվում Հարավսլավյաի նախկին պետությունների ՝ Սերբիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Չեռնոգորիայի, Մակեդոնիայի հետ ինտեգրման ուղղուց: Այդ երկրները ԵՄ-ն դիտարկում է իբրև Արևմտյան Բալակնների միասնական տարածաշրջան:

2065 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am