Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միջնադարյան գինեգործության ևս մեկ վկայություն. Ավանում հնագետները հայտնաբերել են 12-13-րդ դարերի մառանի մնացորդներ

16:05, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Միջնադարյան գինեգործության ևս մեկ վկայություն. Ավանում հնագետները հայտնաբերել են 12-13-րդ դարերի մառանի մնացորդներ

«Օրերս Երևանի Ավան վարչական շրջանում, շինարարական աշխատանքների ժամանակ, հայտնաբերվել են խոշոր կարասի մասեր: Տարածքի սեփականատիրոջ նախաձեռնությամբ շինաշխատանքները դադարեցվել են և գտածոների մասին տեղեկացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հնագետ Տիգրան Ալեքսանյանը:
     Հնագետը պատմեց, որ պեղումների արդյունքում (հնագետներ Հարություն Բադալյան, Տիգրան Ալեքսանյան) բացվել են գինու համար նախատեսված երեք զույգ խոշոր կարասներ: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ կարասները թվագրվում են 12-13-րդ դարերին, որոնք փաստում են տվյալ տարածքում գինու մառանի գոյությունը: Այդ ժամանակաշրջանի բնակավայրի գոյության մասին վկայում է նաև ոչ հեռու գտնվող միջնադարյան գերեզմանոցը և 12-13-րդ դարերի Ս. Աստվածածին եկեղեցին»:

Միջնադարյան գինեգործության ևս մեկ վկայություն. Ավանում հնագետները հայտնաբերել են 12-13-րդ դդ. մառանի մնացորներ

     Տիգրան Ալեքսանյանի խոսքով` Ավանի տարածքում գինեգործության մասին խոսող հնագիտական փաստերի հայտնաբերումը պատահական չէ: «Դրանց ավելի վաղ օրինակներ Ավանի և նրան հարակից տարածքներից հայտնաբերվել են դեռևս նախորդ դարի 80-ականներից: Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ միջնադարում գինին լայնորեն օգտագործվել է կենցաղում, նաև կարևոր ապրանքատեսակ հանդիսացել առևտրում»,- նշում է հնագետը:
Միջնադարյան գինեգործության ևս մեկ վկայություն. Ավանում հնագետները հայտնաբերել են 12-13-րդ դդ. մառանի մնացորներ
Միջնադարյան գինեգործության ևս մեկ վկայություն. Ավանում հնագետները հայտնաբերել են 12-13-րդ դդ. մառանի մնացորներ

4477 | 0
Facebook