Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, չպետք է նրան ասել` ստո´պ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը». Ն. Զոհրաբյան

13:56, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, չպետք է նրան ասել` ստո´պ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը». Ն. Զոհրաբյան

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ:
     Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքը լուծում է մի շարք խնդիրներ և հիմնականում, կարելի է ասել հարյուր տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը:
     Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը մի շարք խնդրահարույց հարցեր բարձրացրեց.
     «Դուք ասում եք, որ սպառողների շահերի պաշպանությանն է ուղղված, սակայն շատ պարզ նաև ասում եք` եթե վարկառուն վարկ է վերցրել և պետք է վերադարձնի, ապա պետք է ավել գումար վճարի: Նա, եթե վարկ է վերցրել, տոկոսադրույքը վճարում է վերցրած գումարի համար, եթե նա գումարը հետ է տալիս, դուք ասում եք` այ, տեսեք, բանկի ծրագրերը խառնվեցին, որովհետև 10-15 օր հետո բանկը նոր կկարողանա նոր վարկառու գտնել, իսկ այդ 15 օրվա տոկոսը ես նրանից պիտի վերցնեմ, որովհետև բանկը կտուժի, բա քաղաքացի՞ն: Ո՞վ պետք է մտածի քաղաքացու մասին: Դուք 12-13 հոդվածներով պահում եք բանկի շահը: Ես հո չե՞մ ասում բանկի շահը չպաշտպանենք, բայց առաջինը պետք է քաղաքացու շահը պաշտպանել: Ով որ մտնում է բանկ, պետք է գոնե 100 դոլար վճարի, որովհետև, այսպես ասած` դու բանկի «օդն» ես շնչում: Ինչո՞ւ պետք է քաղաքացին կիսի բանկային ռիսկը»,- ասաց պատգամավորը:
     «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես ադրադառնալով խնդրին` ասաց, որ բանկն ամենամեծ գերշահույթով աշխատող ոլորտն է. «Դեռ դա բավական չի, ասում է` քաղաքացի´, եթե հանկարծ քո վիճակը լավացել է և դու ժամկետից շուտ ես տանում քո վարկերը մարես, ուրեմն դու պետք է շքեղության հարկ վճարես: Եթե քո վիճակը լավացել է, դու պետք է բանկին տուրք տաս, որ դու բանկի հնարավոր, պոտենցիալ 3, 4, 5, 10 տարի հետո շահույթների մեխանիզմը խախտել ես: Եվ այսօր զեկուցողը զարմանում է, որ մենք այստեղ կանգնած փորձում ենք շարքային քաղաքացու շահը պաշտպանել և ասել, որ եթե քաղաքացին ունի հնարավորություն իր կնքած պայմանագրից շուտ մարելու վարկը, նրան չասել` ստոպ, դու խախտել ես բանկի հնարավոր գերշահույթների մեխանիզմը, դու դրա համար պիտի «նալոգ» վճարես»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ բանակային համակարգն ամբողջապես պետք է վերանայվի:

1294 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am