Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Զոհրաբյանը փաստաբաններին առաջարկում է դիմել Հատուկ քննչական ծառայություն

14:20, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Զոհրաբյանը փաստաբաններին առաջարկում է դիմել Հատուկ քննչական ծառայություն
     Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր ևս մասնակցել է փաստաբանների հայտարարած գործադուլ քննարկմանը: Պալատի նախագահը հայտարարել է, որ դատարաններում փաստաբաններին չեն խուզարկում, ընդամենը զննում են: «Չեմ կարող Փաստաբանների պալատին միանգամից տանել ծայրահեղ քայլի: Ես պարտավոր եմ բոլորի շահերը ներկայացնել: Մի բան հստակ է՝ դատական կարգադրիչները կարող են զննություն իրականացնել, ինքս անվտանգության անհրաժեշտություն եմ տեսնում այս գործերով»,- հայտարարել է Զոհրաբյանը: Զոհրաբյանի խոսքով` եթե փաստաբանները կարծում են, որ տեղի ունեցածն ապօրինի խուզարկություն է, ապա պետք է դիմեն Հատուկ քննչական ծառայություն. «Ես մնում եմ այն կարծիքին, որ զննություն է, ոչ թե խուզարկություն»: Այս ամենին ի պատասխան փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է. «Այսինքն պետք է դիմենք ՀՔԾ խորհրդին, տարիներով սպասենք որոշմա՞ն, իսկ մեր պաշտպանյալները մնան առանց պաշտպանների՞»:
1079 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am