Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սաակաշվիլիի անհետացման մասին

13:00, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սաակաշվիլիի անհետացման մասին

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «անհետ կորել է» Լվովի հյուրանոցից, որտեղ տեղափոխվել էր Ուկրաինայի սահմանն անցնելուց հետո: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները: Սաակաշվիլիի փաստաբանը հայտնել է, որ հստակ չգիտի, թե որտեղ է իր հաճախորդը, սակայն կարող է ենթադրել, որ նա կարող էր Չեռնովցի մեկնել, նշում է UNIAN-ը: Իրավապահ մարմինների խոսքով՝ Սաակաշվիլին Լվովի սահմանից դուրս չի եկել:

6387 | 0
Facebook