Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆիլմով առիթ ունեցանք Հայաստանի սահմանային գոտին ներկայացնել օտար հանդիսատեսին». «Նա, ում սպասում էին» ֆիլմը կցուցադրվի Երևանում

19:05, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Ֆիլմով առիթ ունեցանք Հայաստանի սահմանային գոտին ներկայացնել օտար հանդիսատեսին». «Նա, ում սպասում էին» ֆիլմը կցուցադրվի Երևանում

Ֆրանսիահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմն արդեն ներկայացվել է աշխարհի բազմաթիվ երկրներում և կինոփառատոններում։ Հայաստանում այն ցուցադրվել է Խաչիկ գյուղում, որտեղ և նկարահանվել էր: Ֆիլն արդեն ցուցադրվել է նաև Գյումրիում։ Ֆիլմը Երևանում կցուցադրվի վաղը՝ սեպտեմբերի 14-ին՝ հիմնական կինոթատրոնների էկրաններին։
     «Երկու տարի առաջ, երբ այս ֆիլմը ստեղծեցինք, հուսով էինք, որ հաջողված կլինի, և այսօր աշխարհի տարբեր երկրներում այն իսկապես հաջողություն ունեցավ: Այս ֆիլմով նաև առիթ ունեցանք Հայաստանի սահմանային գոտին ներկայացնել օտար հանդիսատեսին»,- նշում է դերասանուհի Արսինե Խանջյանը: «Ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլ նաև մեծ ուրախություն է, որ մասնակից դառնալ մեր ազգային մշակութային զարգացմանը»: Արսինե Խանջյանից բացի ֆիլմում նաև նկարահանվել են Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը:
     Հայ- ֆրանսիական արտադրության Ֆիլմը կատակերգություն է, որը պատմում է տարիքն առած ֆրանսիացի դերասանի կյանքի մասին, ով մի քանի շաբաթ անցկացնում է Հայաստանի սահմանամերձ Խաչիկ գյուղում:

3473 | 0
Facebook