Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը հեռակա ուսուցում չի կարող ստանալ

12:35, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը հեռակա ուսուցում չի կարող ստանալ
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը չի կարող հեռակա կարգով շարունակել ուսումը. Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ նա գտնվում է կալանքի տակ. «Արամ Մանուկյանը դուրս է մնացել, ցանկանում է հեռավար կարգով վերականգնվել մեկ այլ տեղ։ Տարբեր բուհերի և ուսումնական հաստատությունների հետ խոսել եմ, օրենքի հետ կապված մի խնդիր ունենք՝ կալանքի տակ գտնվող անձը կարող է հեռավար ուսում ստանալ, եթե քրեակատարողական հիմնարկում և բուհում կան համանման պայմաններ։ Այդ երկու պայմաններն ապահովված չեն, հետևաբար Արամ Մանուկյանը չի կարող վերականագնվել և ուսումը շարունակել», - տեղեկացրել է Մկրտչյանը։
     Նշենք, որ Արամ Մանուկյանը դուրս էր մնացել բուհից՝ դասերից բացակայելու պատճառով։ Վերջինը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում երկու հոդվածով՝ շենք, շինություններ գրավելը և ապօրինի զենք, զինամթերք կրելն ու փոխադրելը։
1113 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am