Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Դեմ լինելով՝ եկեք չմասնակցենք քվեարկությանը, գուցե թե օրենքը չանցնի». Ն․ Փաշինյանն առաջարկեց «Երևանի ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններին դեմ քվեարկել

12:10, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
«Դեմ լինելով՝ եկեք չմասնակցենք քվեարկությանը, գուցե թե օրենքը չանցնի». Ն․ Փաշինյանն առաջարկեց «Երևանի ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններին դեմ քվեարկել

«Ավագանիի փոքրամասնությունից հանրաքվեների իրավունքը չի կարելի չեղարկել։ Իշխանությունները հրաժարվում են չեղարկել դրույթը, որով փոքրանում են Երևանի ավագանիում փոքրամասնություն կազմող խմբակցությունների իրավունքները: Հանրաքվեներ նախաձեռնելու իրավունք ունի միայն ավագանիների 1/3-ը, այսինքն՝ հանրաքվենների իրավունքը իշխանությունը բռնազավթում է»,- այսօր ԱԺ-ում «Երևանի ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի 1-ին ընթերցմամբ քվեարկությունից առաջ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, որ ձեռնպահ են քվեարկում: «Եթե կառավարությունը չունենա համարձակություն նախորդ տեքստին վերադառնալու՝ դեմ կքվեարկենք։ Խնդիրը հանրաքվեի հարցում խմբակցությունների կարծիքը հաշվի չառնելու կետին է առնչվում»,- նկատեց նա։

«Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը միանալով Զոհրաբյանի հայտարարությանն, ասաց. «Ըստ էության, տիկին Զոհրաբյանն ասաց, թե ինչումն է խնդիրը: Քանի դեռ հանրաքվեի հետ կապված հարցը չի լուծվել, չենք կարող կողմ քվեարկել։ Այս պահին ես ուզում եմ առաջարկել «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերներին` դեմ լինելով եկեք չմասնակցենք քվեարկությանը, գուցե թե օրենքը չանցնի ընդհանրապես»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահան Բաղդասարյանն էլ պատասխանեց` ասելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանկահատվածում «Հանրապետական» խմբակցությունն այս խնդիրը քննարկման առարկա կդարձնի և ոչ միայն այս, այլև բոլոր առաջարկությունները:

Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից
696 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am