Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աստանայում մեկնարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունները

11:30, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Աստանայում մեկնարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունները

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունների 6-րդ փուլը: Բանակցությունների գլխավոր թեման Իդլիբում ապաէսկալացիայի 4-րդ գոտի ստեղծելն ու արդեն գործող գոտիներում հրադադարի ռեժիմի ամրապնդումն է: Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով: Հայտնի է, որ սկզբում երկկողմ ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն, ապա բանակցություններին կմիանան ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքային խմբերն արդեն սկսել են նիստը: Նիստին կմասնակցեն նաև պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան: Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն կընդունվի:

4366 | 0
Facebook