Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Զեկուցողները հավաստիացրեցին, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի մտահոգիչ կետերը կհանվեն, ուստի «Ելք»-ը կողմ է քվեարկում». Ն. Փաշինյան

11:15, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Զեկուցողները հավաստիացրեցին, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի մտահոգիչ կետերը կհանվեն, ուստի «Ելք»-ը կողմ է քվեարկում». Ն. Փաշինյան

«Հավաքների ազատության մասին» օրենքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին հարցն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց 68 «կողմ», 28 «դեմ» ձայների համամասնությամբ: Այս նախագծին «Ելք» դաշինքը կողմ քվեարկեց, «Ծառուկյան» դաշինքը՝ դեմ։

Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դաշինքի անդամների համար նախագծում անընդունելի մոտեցումներ կան, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իրենք լուրջ մտահոգություններ ունեին, բայց զեկուցողները հավաստիացրեցին, որ մտահոգիչ կետերը կհանվեն, առնվազն փոփոխության չեն ենթարկվի։

Նշենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Ճարտարապետական գործունեության մասին» և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ են կարևորում այս օրենքի նախագիծը. «Երեկ, սակայն, քննարկման ընթացքում ի հայտ եկան մի շարք որոգայթներ, որոնք այս փուլում այս տեսքով թույլ չեն տալիս կողմ քվեարկել... Մենք պատրաստակամ ենք աշխատել օրենքում ի հայտ եկած որոգայթները վերացնելու համար»,- ասաց նա:

Արդյունքում «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց:

470 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am