Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աշտարակի բնակչուհին 200 հազար դրամով վաճառել է իր նորածին երեխային

10:50, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Աշտարակի բնակչուհին 200 հազար դրամով վաճառել է իր նորածին երեխային
     Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Ապարան քաղաքում գրանցված, ժամանակավորապես Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ալվարդ Մ.-ին։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս կասկածվում է այն բանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տղա երեխա է ունեցել, ում 2 ամիս անց Երևանի 15 թաղամասում վաճառել է Կարպի գյուղում գրանցված, սակայն Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին և 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային նա վաճառել է 200 հազար դրամով։
3054 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
yes
yes 12:13, 13.09.2017
ahavora...