Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սինգապուրն առաջին անգամ կին նախագահ ունի

10:30, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Սինգապուրն առաջին անգամ կին նախագահ ունի

Սինգապուրի խորհրդարանի ղեկավար Հալիմա Յակոբը դարձել է երկրի պատմության առաջին կին նախագահը: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Էն Վայը:
     Յակոբը նեկայացնում է երկրի մալայական փոքրամասնությունն, այսպիսով, նա ոչ միայն առաջին կին նախագահն է, այլև ազգային այդ փոքրամասնությունը ներկայացնող առաջին նախպագահը:
     Նշենք, սակայն, որ Սինգապուրում նախագահի իշխանությունը սահմանափակ է, երկրի փաստացի ղեկավարը համարվում է վարչապետը:
     Պետության ղեկավարը կարող է վետո դնել բյուջեի նախագծին, կառավարության նշանակումներին, դատապարտյալների համաներմանը, նա նաև համարվում է ոսկու և արտարժութային պահուստների տնօրինողը:
     Կառավարության որոշումները, սակայն, հազվադեպ են վիճարկվում, այսպիսով, Սինգապուրի նախագահի գլխավոր դերը մահապատժի դատապարտվածներին ներում շնորհելն է:

15472 | 0
Facebook