Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Արգելի ջրամբարում գտել են ջրահեղձ եղած աղջկա մարմինը

10:25, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Արգելի ջրամբարում գտել են ջրահեղձ եղած աղջկա մարմինը
     Այսօր առավոտյան՝ ժամը 6.30-ին, Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի տարածքում սեպտեմբերի 10-ին անհետ կորած աղջկա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նրա մարմինը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ոստիկանության Հրազդանի բաժին էին դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինը դուրս է եկել տնից և չի վերադարձել:
     Հարազատները ոստիկաններին տեղեկացրել էին, որ աղջիկը, ով ուներ առողջական խնդիրներ, հաճախակի էր հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ էին կատարել, որոնց հետո միացել էին աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել էին աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:
2663 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am