Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Աշոտ Կարապետյանին հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին». Անդրիաս Ղուկասյան

22:00, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Աշոտ Կարապետյանին հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին». Անդրիաս Ղուկասյան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Սարի թաղի դեպքերի ժամանակ կալանավորված Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:
     Ղուկասյանը միջնորդել է նոր վկա ներգրավել Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին: «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Ժ. Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին»,- հայտարարեց Ղուկասյանը:
     Հիշեցնենք, որ Կարապետյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2016-ի օգոստոսին:
     Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութն՝ 1in.am-ի
2198 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am