Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին քննարկում է Վերին ռադայի շենքը շրջափակելու հնարավորությունը

19:40, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին քննարկում է Վերին ռադայի շենքը շրջափակելու հնարավորությունը
     Արդեն հայտնել էինք, որ Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երեկ Լվովում հայտարարել է, որ պատրաստ է պայքարելու Կիևում իշխանության փոփոխման համար: Շվեյցարական Neue Zuercher Zeitung լրատվականնը նշել էր, որ նախկին նահանգապետն այնտեղի հյուրանոցներից մեկում հետագա համագործակցության և Կիևի դեմ ապստամբության ռազմավարության վերաբերյալ բանակցություններ է ունեցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և արևմտամետ ընդդիմադիր «Սամոպոմոշ» կուսակցության անդամների հետ:
     Քիչ առաջ Газета-ն տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Սաակաշվիլիի շրջապատից հայտնել են, որ ներկա պահին լվովյան շտաբում քննարկվում է Վերին ռադայի շենքի շրջափակման հնարավորության հարցը: Ծրագիրը կարող է ի կատար ածվել, եթե նրան հաջողվի շտաբը տեղափոխել Կիև: Լրատվամիջոցը գրում է, որ այս դեպքում Յուլյա Տիմոշենկոյի խմբակցության և միացյալ պատգամավորների աջակցությամբ, Սահակաշվիլին կարող է պահանջել խորհրդարանի աշխատանքների դադարեցում և արտահերթ ընտրությունների նշանակում:
     Հիշեցնենք, որ Սաակաշվիլի դեմ քրեական գործ է հարուցվել:
5554 | 1
Facebook