Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանյան խոշորագույն բանկերը դուրս են եկել Գարեգին Թոսունյանի գլխավորած Ռուսական բանկերի ասոցիացիայից

18:15, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանյան խոշորագույն բանկերը դուրս են եկել Գարեգին Թոսունյանի գլխավորած Ռուսական բանկերի ասոցիացիայից

Ռուսական բանկերի ասոցիացիան, որը ղեկավարում է Գարեգին Թոսունյանը, հաստատել է, որ ռուսական խոշոր բանկերը դուրս են գալիս ասոցիացիայից: Այս մասին ասվում է Ռուսական բանկերի ասոցիացիայի կայքում, գրում է Gazeta-ն: Հաղորդվում է, որ բանկերի թվում են «Սբերբանկ»-ը, «Բինբանկ»-ը և «ԲՄ-բանկ»-ը: Ինչպես նաև հաղորդվում է, որ Ռուսական բանկերի ասոցիացիան որոշում է ընդունել վերը նշված բանկերին հեռացնել իր նիստերին մասնակցելուց: 2017թ. հուլիսին մի քանի խոշոր բանկեր ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանին ինքնակամ հրաժարականի մասին նամակ էին հղել, սակայն վերջինը չի ցանկացած ինքնակամ լքել պաշտոնը:

5972 | 0
Facebook