Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400-ների մատակարարման շուրջ պայմանագիրը

16:50, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400-ների մատակարարման շուրջ պայմանագիրը

Մոսկվան և Անկարան ստորագրել են Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիրը: Այս մասին հայտնում է ռազմատեխնիկական համագործակցության հարցով ՌԴ Դաշնային ծառայությունը: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում «թեմայի զգայունության և առանձնահատկության» պատճառով:
     Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար առաջին վճարումն է կատարել:
    
    

15743 | 0
Facebook