Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ավստրալացին հացի մեջ շնաձկան ատամ է գտել

02:10, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Ավստրալացին հացի մեջ շնաձկան ատամ է գտել

Մելբուրնի բնակիչ Մեթյու Ֆեննը նախաճաշին իր երեխայի համար ավստրալիական սենդվիչներ է պատրաստել: Հացից մեկ կտոր կծելով՝ տղամարդը ինչ-որ պինդ բան է զգացել: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ դա շնաձկան ատամ է եղել, որը 5 ցենտից մի քիչ փոքր չափի է եղել: Տղամարդն այդ դեպքի մասին գրել է Facebook-ի իր էջում, որից հետո նրա հետ կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչները: «Բարեբախտաբար, երեխային չթողեցի առաջինը կծել»,- գրել է Ֆեննը, ով 9 ամսական աղջիկ ունի:

11375 | 0
Facebook