Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր ծիրանի» խմբակցությունը լքած անդամները չեն բառացել համագործակցությունը ՀՀԿ-ի և «Ելք»-ի հետ

12:25, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
«Երկիր ծիրանի» խմբակցությունը լքած անդամները չեն բառացել համագործակցությունը ՀՀԿ-ի և «Ելք»-ի հետ
     Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը լքած անդամներ Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևն այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ նրանք կարող են նաև լքել Երևանի ավագանին, բայց վերջինները հայտարարել են, որ լքելու են միայն խմբակցությունը և չեն բացառում, որ կհամագործակցեն մյուս երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և «Ելք»-ի հետ:
     Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նրանց նկատմամբ անվստահություն էր հայտնել` հիմք ընդունելով Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը: Ինչպես նաև, նա կոչ էր արել վայր դնել մանդատները: Արձագանքելով իրենց դեմ «Երկիր ծիրանի»-ի մեղադրաքներին՝ Հայկ Պետրոսյանը, Մնացական Պարակշիևը մամուլի հաղորդագրություն էին տարածել` նշելով, որ «այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երևանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ և ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաև բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում և անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ և հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում և թիմային աշխատանքի խաթարում»։
2573 | 1
Facebook