Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան դադարեցրել է Թուրքիային սպառազինության մատակարարումը

12:15, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Գերմանիան դադարեցրել է Թուրքիային սպառազինության մատակարարումը

Գերմանիան դադարեցրել է Թուրքիային սպառազինության մատակարարումը երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի պատճառով: Կողմերի միջև գործող պայմանագրերը սառեցվել են: Այս մասին Handelblatt թերթին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը: «Մենք իրականում պարտավոր ենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին մատակարարումներ իրականացնել, սակայն մենք գրեթե ամբողջությամբ բոլոր պայմանագրերը սառեցրել ենք»,- ասել է նա:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Թուրքիային չի տեսնում Եվրոմիության կազմում: Նա նշել էր, որ Բեռլինը պատրաստ է պատասխանել թուրքական իշխանությունների կողմից իր քաղաքացիների ձերբակալությանը: Ներկայում, ըստ Գերմանիայի ԱԳՆ տվյալների, Թուրքիայում կալանքի տակ է մնում Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի:

4797 | 0
Facebook