Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հարցազրույցներ

«Ելք»-ի միջոցով իշխանությունը փորձում է Մոսկվային ինչ-որ բա՞ն հասկացնել. Ազատ Արշակյանի արձագանքը

17:35, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«Ելք»-ի միջոցով իշխանությունը փորձում է Մոսկվային ինչ-որ բա՞ն հասկացնել. Ազատ Արշակյանի արձագանքը

MAMUL.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
    
    
- Պարոն Արշակյան, «Ելք» դաշինքի անդամներն առաջարկում են դուրս գալ ԵԱՏՄ-ից: Ի՞նչ եք կարծում, ինչու հենց հիմա ԱԺ-ում բարձրացվեց այս հարցը:
    
    
- Հարցը վաղուց է բարձրացված եղել թե´ ընտրությունների ժամանակ, թե´ առանձին անհատների կողմից: Հայտնի է, որ մեր հասարակության մի մասն ընդհանրապես դեմ է եղել Հայաստանի անդամակցությանն այդ կազմակերպությանը, բայց առաջին անգամ, այո, Ազգային ժողովի պատգամավորներն այդ հարցը բարձրացրեցին: Ես համարում եմ, որ շատ կարևոր օրակարգային հարց է, խնդիրը հասունացած է և կարծում եմ` նախորդ ԱԺ-ում պետք է լուրջ դիմադրության արժանանար այդ միացումը: Ուշացած է իհարկե, բայց, ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Ես ողջունում եմ այդ ակցիան: Դա քաղաքական ակցիա է, ճիշտ օրակարգ է, ժամանակին է այն առումով, որ հիմա ավելի հեշտ կլինի, քանի որ մեր հակառակորդներն ավելի թուլացած են, առաջիկայում ավելի կթուլանան, որպեսզի հակահարվածը, որն անպայման լինելու է, լինի թույլ:
    
     - Չեք կարծո՞ւմ, որ «Ելք»-ի միջոցով իշխանությունը փորձում է Մոսկվային ինչ-որ բան հասկացնել:
    
    
- «Ելք»-ը հենց իշխանությունն է: Իհարկե, իշխանություն ասելով շատերը հասկանում են Միքայել Մինասյանին և իր աներոջը, բայց դա այդպես չէ: ԱԺ պատգամավորն իշխանության ներկայացուցիչն է: Երբ որ ես էի դա ասում` ես իշխանություն չէի: Ա´յ, երբ որ դա ասում է Էդմոն Մարուքյանն` արդեն իշխանություն է: Իշխանության մի թևը պահանջում է անկախություն: Ես կարծում եմ, մյուսները ծպտված անկախականներ են և կմիանան Է. Մարուքյանին և իր գործընկերներին:
    
     - Բայց մի՞թե հասարակությանն այսօր ամենաշատը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն է հուզում:
    
    
- Այո, բոլոր պրոբլեմների պրոբլեմն ինքնիշխանությունն է, վճիռ կայացնելու իրավունքն է։ Պետական ինստիտուտները Հայաստանում վճիռ կայացնելու իրավունք չունեն: Ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները կարող են որոշակի լուծում ստանալ, եթե վճիռ կայացնելու իրավունք ունենա Հայաստանի իշխանությունը: Դրա համար էլ ինքնիշխանությունը համար առաջին խնդիրն է: Եթե չկա ինքնուրույն որոշում կայացնող մարմին, բոլոր հարցերը դառնում են երկրորդական:
    
     - Իսկ սոցիալական բազմաթիվ խնդիրնե՞րը, որոնք ծառացած են ժողովրդի առջև:
    
    
- Իհարկե, սոցիալականն առավել կարևոր է, սոցիալական ասելով ես հասկանում եմ ապրելու պայմաններ և, կարծում եմ, լավ ապրելու համար, խնդիրը լուծելու համար, հարկավոր է այնտեղից սկսել: Մարդը պետք է ունենա իր հայրենիքում լավ ապրելու իրավունք: Հայրենիքը խեղճացած է հիմա` տարբեր տեսակի մաքսային, հարկային, ռազմական սահմանփակումներով, որտեղ մենք որոշումներ կայացնելու իրավունք չունենք: Մենք չենք կարողանում որոշել, թե մեր էներգետիկան ինչպես պետք է լինի: Լավ ապրելու կարևոր բաղադրիչներից մեկը մատչելի էներգետիկան է: Յուրաքանչյուր մարդ էներգիա ծախսելու իրավունք ունի, այդ իրավունքը մեզանից խլել են:
    
     - Եթե Հայաստանը գնա նման քայլի, վտանգավոր զարգացումներ չե՞ք ակնկալում:
    
    
- Այն կարգավիճակը, որն ունի այսօր Ռուսաստանը, շատ վտանգավոր է։ Աշխարհի գերհզոր տնտեսական և ռազմական միավորումները նրան մեկուսացրել են, հայտարարել են հակառակորդ: Եթե նա ՆԱՏՕ-ին Եվրոմիությանը, Միացյալ Նահանգներին, Չինաստանին և Ճապոնիային, Ավստրալիային, Նոր Զելանդիային, Կանադային հակառակորդ է հայտարարված, ապա շատ վտանգավոր է նրա հետ լինելը: Այսինքն` ռուսական իմպերիան կործանման դատավճիռ է ստացել, նրան մեղադրել են փոքր պետությունների շահերը ոտնահարելու համար: Մենք էլ այդ զոհերից մեկն ենք և լինել մի պետության հետ, որն ականպատվել է, իհարկե, վտանգավոր է: Արդյոք վտանգավո՞ր են նաև Հայաստանի համար բոլոր տեսակի ցնցումները, իհարկե, վտանգավոր են:
    
     - Իսկ Հայաստանի տնտեսությունը չի՞ տուժի ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո: Անկախ ամեն ինչից, պետք է ընդունել, որ մենք տնտեսապես մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից:
    
    
- Քանի որ այընտրանք կա առաջարկված, մեզ ասում են՝ կա´մ պետք է այդ «խորտակվող նավում» մնաք, կա´մ տեղափոխվեք այլ նավ: Մեզ առաջարկում են անվտանգության այլ համակարգ: Վրաստանն առաջարկում է այլ տարբերակ անվտանգության` ՆԱՏՕ-ի, Եվրոմիության տնտեսությունն է ձեռք մեկնում մեզ: Ասում է` քանի որ Ռուսաստանը, Ղրղզստանը, Բելառուսը, Ղազախստանը հետադիմող տնտեսություններ են, ձեզ առաջարկում ենք նոր տնտեսական համակարգ` Եվրոմիության ազատական տնտեսություն, միացեք մեզ:
    
     Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը ԵՄ-ի հետ աշնանը ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

3160 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
TO AI KL.RIS GLUX H.H.SH AKAN
TO AI KL.RIS GLUX H.H.SH AKAN 18:12, 11.09.2017
DUES ISHXANUTYUN VOCHTE ELQ@
genotsid@ sharunakvum e
genotsid@ sharunakvum e 18:45, 11.09.2017
Es lratvakan e .......te amen inch tvakan. e
Lriv darel e jhudanots
El mard cheq gtel.... es jhud ***i txuts eq hardzazruyts bhttps://m.ok.ru/dk?st.cmd=movieLayer&st.groupId=52560301981814&st.discId=39319767670&st.retLoc=search&st.rtu=%2Fdk%3Fst.cmd%3DuserMovies%26st.vdsrch%3Drazmik%2Bamyan%26st.mvmd%3Dsearch%26st.page%3D1%26st.hd%3Doff%26st.long%3Doff%26_prevCmd%3DuserMovies%26tkn%3D7180&st.discType=GROUP_MOVIE&st.mvId=39319767670&_prevCmd=userMovies&tkn=2677erdznum
PASTACI ASUM EM AIS H.H.SH.AKAN@
PASTACI ASUM EM AIS H.H.SH.AKAN@ 19:55, 11.09.2017
AIS DAVAJAN ARSHAKYAN@ DIMELA 2-ANGAM ELQ DASHINQ MTNELU HAMAR BAIC MERJVELA, DRA HAMAREL VARVAC ABIJNIK TERAGNAHATUMA ELQIN