Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեսե՞լ եք մեր շտապօգնության մեքենաները, ունեն «Անալգին», «Դիմեդրոլ», լավագույն դեպքում յոդ, բայց բինտ չունեն». Ն. Զոհրաբյան

16:00, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«Տեսե՞լ եք մեր շտապօգնության մեքենաները, ունեն «Անալգին», «Դիմեդրոլ», լավագույն դեպքում յոդ, բայց բինտ չունեն». Ն. Զոհրաբյան
     «Գաղափարը լավն է՝ պալիատիվ, այսինքն՝ անհետաձգելի բուժօգնություն տեղում: Դուք տեսե՞լ եք, թե մեր շտապօգնությունները, խոսքը մասնավոր մի քանի կլինիկաների մասին չէ, այլ շարքայինի, որ ունեն «Անալգին», «Դիմեդրոլ», լավագույն դեպքում յոո, բինտ չունեն: Կամ, քրեակատարողական հիմնարկների բուժկետերում անդրջրհեղեղյան իրավիճակ է: Մտնում ես հաստատություն, նայում սարքերին, 70-ականները դրա դիմաց մոդեռն են, 50-ականների ժամանակի սարքավորումներ են դրած: Եկեք սկսենք դրանից, բուժշտապօգնության մեքենաներն անհրաժեշտ դեղամիջոցներով համալրենք, նոր մտածենք մյուս հարցերի մասին»,- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ առողջապահության փոխանախարար Սերգեյ Խաչատրյանին, հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը:
     Փոխնախարարն ասաց, թե համակարծիք չէ. «Պատկերն այնքան էլ ծանր չէ, ինչպես նկարագրվում է: Այո, կատարելագործման կարիք ունեցող սարքավորումներ ունենք: Շտապօգնության ծառայությունն էլ պետք է ունենա ամեն ինչ: Մենք ևս մեկ անգամ կուսումնասիրենք: Պալիատիվ օգնությունն այն օգնությունն է, որը տեղի է ունենալու տան պայմաններում այն ծանր հիվանդներին, ովքեր, ցավոք, այլ ծառայություններից օգտվել չեն կարող»:
3848 | 1
Facebook