Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Իգլա» տեսակի զենքը թաքցրել էի հանգուցյալ հորեղբորս տանը. «Իգլայի» գործով ամբաստանյալ

15:45, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«Իգլա» տեսակի զենքը թաքցրել էի հանգուցյալ հորեղբորս տանը. «Իգլայի» գործով ամբաստանյալ
     Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօր դատարանը քննել է նաև մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին: Նա տեղեկացրել է, որ ինքը Թբիլիսի քաղաքում գործունեություն է ծավալում և դա իմանալով՝ նրա ծանոթ, Էջմիածին քաղաքի բնակիչ, գործով մեղադրյալ Արմեն Պողոսյանը, որին բոլորը Ժորիկ են անվանում, իրեն առաջարկել է այնտեղ հետաքրքրվել զենքով, որը հարկավոր է Արցախ տանելու համար: «Այդ ընթացքում Ժորիկն ինձ ծանոթացրեց Ռոբերտի հետ, ով Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին էր: Նրա միջոցով «Իգլա» տեսակի զենքը վերցրեցի և թաքցրեցի հանգուցյալ հորեղբորս տանը, որտեղ մարդ չէր ապրում: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնաբերեց զենքն, ու ես ձերբակալվեցի»,- նշել է վկան: Հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։
1600 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am