Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Առաջարկվող նախագծով նույն ոլորտում աշխատող երկու ընկերություններ բացարձակապես տարբեր հարկային դաշտերո՞ւմ են աշխատելու». Փաշինյանը՝ ՊԵԿ փոխնախագահին

13:05, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«Առաջարկվող նախագծով նույն ոլորտում աշխատող երկու ընկերություններ բացարձակապես տարբեր հարկային դաշտերո՞ւմ են աշխատելու». Փաշինյանը՝ ՊԵԿ փոխնախագահին
     «Նախագծում ասվում է՝ ներդրումային ծրագրի շրջանակներում, ապրանքների ներմուծման մասով ընկերություններին պետք է ընտրի կառավարությունը: Այսինքն՝ տեսականորեն ունենալու ենք իրավիճակ, որ նույն ոլորտում աշխատող երկու ընկերություններ բացարձակապես տարբեր հարկային դաշտերո՞ւմ են աշխատելու»,- դիմելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «ԱԱՀ-ից ազատումը չի վերաբերում ներդրումային ծրագրերին, եթե խոսքը վերաբերում է արտադրական նշանակության հումքին: Մենք թվարկածս ապրանքները հանում ենք ու սահմանում առանձին ազատում, փոխարենը շարունակելու է մնալ հետաձգումն այն ապրանքատեսակների գծով, որոնք չեն դասակարգվում արտադրական նշանակության հումքային սարքավորումների թվին»,- ասաց հիմնական զեկուցողը:
     «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԲՀԿ խմբակցությունը նախորդ խորհրդարանում ներկայացրել էր նույնաբովանդակ նախագիծ. «Էս կառավարության մոտ մանյա կա էլի, որ եթե քաղաքական այլ ուժ է ներկայացնում, անգամ ամենառացիոնալ նախագիծը, չեն քննարկում: Հետո պտտվում, գալիս են դրան»:
     Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների» մասին նախագիծը, որը վերաբերում է ՀՀ մաքսային սահմանին ներմուծվող արտադրական նշանակության հումքի ու մեքենասարքավորումների համար ԱԱՀ-ի չկիրառմանը:
1403 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am