Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրմա» փոթորիկը կարող է հասնել ԱՄՆ տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգ քաղաք

14:15, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«Իրմա» փոթորիկը կարող է հասնել ԱՄՆ տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգ քաղաք
     Մասնագետները կանխատեսում են, որ Կուբային, իսկ այժմ նաև Ֆլորիդային պատուհասած «Իրմա» փոթորիկը շուտով կհասնի ամերիկյան Սանկտ Պետերբուրգ: Խոսքը ոչ թե ռուսական քաղաքի, այլ ամերիկյան նահանգի տարածքում գտնվող նույնանուն քաղաքի մասին է: Սենթ Պիթերսբուրգ անունը քաղաքն ստացել է 1982թ. ի պատիվ Ռուսական կայսրության մայրաքաղաքի:
     2017թ. օգոստոսի 30-ին Ատլանտյան օվկիանոսի արևելյան հատվածում ձևավորված արևադարձային ցիկլոնը մի շարք կղզիներում՝ ներառյալ Բարբուդայում, Սեն Բարթելեմիում և Սեն Մարթենում, աղետալի փլուզումներ է առաջացրել: Կարիբյան ավազանի երկրներում առնվազն 27 մարդ է զոհվել: Սեպտեմբերի 10-ին «Իրմա» փոթորիկը հասել է Ֆլորիդա, որտեղ 6,3 միլիոն մարդու համար տարհանում է հայտարարվել: Ցիկլոնի պատճառով հեղեղվել են նաև Մայամիի քաղաքները, մասնավորապես, Բրիքել ֆինանսական շրջանը, որտեղ ջրի բարձրությունը կազմել է մոտ 60 սմ: Փոթորկի հետևանքները զգացել է նաև Նեյփլս քաղաքը:
7093 | 0
Facebook