Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները

01:05, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները

Սերֆինգի սիրահարներին հայտնի է Դերեք Ռաբելոյի անունը, թեև նա տիտղոսակիր մարզիկ չէ։ 24-ամյա տղան երբեք չի տեսել ալիքները, նա ի ծնե կույր է, բայց դա չի խանգարում նրան նվաճել ալիքները՝ Հավայան կղզիների մոտ։ Մինչ որդու ծնվելը նրա հայրն՝ Էրնեստոն, արդեն ընտրել էր երեխայի անունը։ Նա ցանկանում էր որդուն անվանակոչել Դերեք Հոյի պատվին՝ Հավայան կղզիների առաջին բնակչի, ով սերֆինգի աշխարհի չեմպիոն է դարձել։ Էրնեստոն սիրում էր սերֆինգը և հույս ուներ, որ որդին հայտնի մարզիկ կդառնա։ Սակայն որդին լիովին կույր ծնվեց։ Երբ Դերեքն ընդամենը 2 տարեկան էր, նրա հայրը սերֆինգի տախտակ գնեց իր համար՝ սովորականից ավելի փոքր։ Այդ կերպ նա սովորեց լսել և զգալ ալիքները։

«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
Երբ տղան դարձավ 17 տարեկան, ցանկացավ փորձել իսկական չափի տախտակը։ Ավելի ուշ հայրը որդուն սերֆինգի դպրոց տարավ, որտեղ նա հավասարը հավասարի պես սովորում էր մյուս տղաների հետ։ Մի քանի ամսից Դերեքն ինքնուրույն դուրս եկավ օվկիանոս՝ ալիքները նվաճելու։
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
Հիմա 24-ամյա կույր տղան մրցում է պրոֆեսիոնալ մարզիկների հետ։ Նրա մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել։ 5 տարի առաջ, երբ Դերեքը 19 տարեկան էր, ռեժիսոր Բրայան Ջենիգսը նրա մասին ֆիլմ է նկարահանել՝ «Beyond Sight» («Տեսողության սահմաններից դուրս»)։
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
Բայց, ամեն դեպքում, ինչպե՞ս է նրան հաջողվում նվաճել ալիքները։ Սկզբից մյուս սերֆերներն օգնում են Դերեքին խորանալ, ինչից հետո նա «որսում է ալիքը»։ Նա լսում է օվկիանոսի աղմուկը, որպեսզի հասկանա, թե ինչպես են շարժվում ալիքները և զգում է հոսանքի ուժը։ Այդ ամենից ելնելով՝ նա կարողանում է նվաճել ալիքը։

«Ես լսում եմ օվկիանոսը և զգում այն։ Ալիքի ամեն մասն իր հնչողությունն ունի։ Հենց դա էլ հուշում է ինձ։ Պետք է ուղղակի հավատաս քո ուժերին։ Եթե կա երազանք, ամեն ինչ կստացվի։ Ես հավատում եմ, որ Աստված տալիս է մեզ ամեն ինչ, ինչ մեզ անհրաժեշտ է։ Պետք է ուղղակի սովորել օգտագործել դա»,- նշել է մարզիկը։

«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները

«Ես զգում եմ օվկիանոսը». կույր սերֆերը նվաճում է հսկայական ալիքները
6618 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am