Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում «Իրմա» փոթորկի հետևանքով 3 մարդ է զոհվել

19:20, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Ֆլորիդայում «Իրմա» փոթորկի հետևանքով 3 մարդ է զոհվել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում «Իրմա» փոթորկի հետևանքով 3 մարդ է զոհվել: ABC-ն հայտնում է, որ մարդիկ զոհվել են տարերքի պատճառով տեղի ունեցած ճանապարհային պատահարի արդյունքում:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ում տարերքի առաջին հարվածը հասել է Ֆլորիդա Քիս արշիպելագին, որը մտնում է Մոնրո շրջանի կազմի մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆլորիդայում «Իրմա» փոթորկից ապաստարաններում է թաքնվել ավելի քան 70 հազար մարդ:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով՝ ավերիչ տարերքի հետևանքով արդեն 20-ից ավելի մարդ է զոհվել: Փորձագետների խոսքով՝ «Իրմայի» հասցրած վնասը կարող է հասնել 13 մլրդ դոլարի:

8761 | 0
Facebook