Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սուրճն ստիպում է ավելի շատ քաղցրեղեն ուտել և գիրանալ. գիտնականներ

02:10, երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2017 թ.
Սուրճն ստիպում է ավելի շատ քաղցրեղեն ուտել և գիրանալ. գիտնականներ

Քորնելիի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, որ կոֆեինը քաղցրի համի համար պատասխանատու ընկալիչներ է պարունակում: Արդյունքում նրանք, ովքեր մշտապես սուրճ են ըմպում, մեծ քանակությամբ շաքար են օգտագործում և մեծ դժվարությամբ են ազատվում ավելորդ քաշից: Գոյություն ունի միֆ, որ սուրճը ճնշում է ախորժակն ու թույլ է տալիս արագ ազատվել ավելորդ քաշից: Սակայն Քորնելիի համալսարանի գիտնականներն այլ բան են պնդում: Գիտնականները եզրակացության են եկել, որ կոֆեինը նվազեցնում է շաքարի հանդեպ ընկալիչների զգայունությունն ու փոխում ուտելիքի համը: Արդյունքում սուրճի սիրահարներն ավելի շատ քաղցրավենիք են ուտում և ավելի արագ ավելորդ քաշ հավաքում: Համապաասխան հետազոտությունը հրապարակվել է Food Science ամսագրում:

44567 | 0
Facebook