Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող խաչմերուկում

17:05, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից, համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

5269 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am