Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում բոլոր ազատ, անկախ լրատվամիջոցները փակած Իլհամ Ալիևն իրեն քծնողներից ստացել է «Մամուլի բարեկամ» մրցանակը». Ոսկան Սարգսյան

15:15, կիրակի, 10 սեպտեմբերի, 2017 թ.
«Ադրբեջանում բոլոր ազատ, անկախ լրատվամիջոցները փակած Իլհամ Ալիևն իրեն քծնողներից ստացել է «Մամուլի բարեկամ» մրցանակը». Ոսկան Սարգսյան

Ադրբեջանում բոլոր ազատ, անկախ լրատվամիջոցները փակած Իլհամ Ալիևն իրեն քծնողներից ստացել է «Մամուլի բարեկամ» մրցանակը: Մահմեդական հավատացյալներին հալածող Ադրբեջանի բռնապետը հիմա էլ հանդես է եկել որպես մահմեդականների պաշտպան: Նա Աստանա քաղաքում համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին կոչ է հղել քայլեր ձեռնարկել, որպեսզի Մյանմայի մուսուլմանների հանդեպ բռնությունները չկրկնվեն: Ալիևի հրամանով սեպտեմբերի 8-ին 100 տոննա սնունդ, որպես օգնություն, ուղարկվել է Մյանմայի մուսուլման փախստականներին: Իսկ իր երկրում Ալիևը մահմեդականների ոխերիմ թշնամին է: Նրա հրամանով Բաքվում մզկիթ են պայթեցրել: Ադրբեջանի 166 քաղբանտարկյալների մեջ ամենամեծ խումբը՝ 120 հոգի, մահմեդական հավատացյալներն են: Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մովսում Սամեդովը զինված բանդա կազմակերպելու կեղծ մեղադրանքով 2011թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Ադրբեջանում իսլամ հավատացյալները հնարովի մեղադրանքներով մինչև 20 տարի ազատազրկման են դատապարտվել, նրանց բանտերում ամենադաժան ձևերով խոշտանգում են:

6417 | 2
Facebook