Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Իրմա» փոթորիկը թուլացել է՝ հասնելով 3-րդ աստիճանի

21:25, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
«Իրմա» փոթորիկը թուլացել է՝ հասնելով 3-րդ աստիճանի

Կուբայի հյուսիսային ափերով շարժվող «Իրմա» փոթորիկը թուլացել է՝ հասնելով 3-րդ աստիճանի:
     Հնարավոր է՝ Ֆլորիդայի ճանապարհին քամին նորից սաստկանա, հայտնում է ԱՄՆ փոթորիկների նախազգուշացման կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Շաբաթ առավոտյան կենտրոնը հայտնել էր, որ փոթորիկը կսաստկանա մինչև առավելագույն՝ 5-րդ աստիճան: Դրանից հետո հաղորդվում էր, որ տարերքը կթուլանա մինչև 4-րդ աստիճան:

«Իրման» շարունակում է ցնցել Կուբայի հյուսիսային առափնյա շրջանը: Կանխատեսումների համաձայն՝ քամին սաստկանալու է Հարավային Ֆլորիդայի և Ֆլորիդա Կիս արշիպելագի ճանապարհին:

Այս պահին, ըստ օդերևութաբանների, քամու արագությունը հասնում է 125 մղոն (205 կմ/ժ): Փոթորիկը շարժվում է արևմուտք, մոտ 15 կմ/ժամ արագությամբ և գտնվում է Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքից 285 կմ հարավ-արևելք:

4659 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am