Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Այսօր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 75-ամյակն է

16:15, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
Այսօր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 75-ամյակն է
     «Մարդու կյանքում շատ քիչ են շանսերը, մեկ կամ երկու... բայց դու այնքան պիտի պատրաստ լինես, որ երբ գա այդ կարևոր պահը, եթե անգամ առաջինը բաց ես թողել, երկրորդը բաց թողնելու իրավունք չունես: Դրա համար պետք է էությամբ պատրաստ լինես, և ամեն մարդու ապրելակերպը պիտի լինի, յուրաքանչյուր մարդ պիտի պատրաստ լինի բաց չթողնելու իր հաջողության շանսը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ
     ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
     Դերասանը գոհ է ճակատագրից, որ մշտապես հնարավորություն է ունեցել զբաղվելու իր սիրած գործով: Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, նա էլ ստեղծագործական կյանքում բազում դժվարություններ է հաղթահարել: Դերասանի համոզմամբ` խոչընդոտներն են, որ մարդուն ստիպում են ավելի ճկուն դառնալ: «Տկլորը գյուտերի վրա հնարամիտ է», այսինքն, երբ մերկ ես` ուղեղդ սկսում է աշխատել, ի վերջո մարդկության զարգացումն սկսվեց դրանից, երբ մարդ մտածեց տերևներով ծածկել իր մերկությունը:
Այսօր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 75-ամյակն է
Այսօր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 75-ամյակն է

     Դերասանը 1970-93-ից աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` «Մոռանալ Հերոստրատին», «Մերկ թագավորը», «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է տեղական և արտասահմանյան բազմաթիվ ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Օտար խաղեր», «Ծովահենների թագավորությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Մի նայիր հայելու մեջ» և այլն: Ռաֆայել Քոթանջյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Գյումրու պատվո և նվիրվածության շքանշանի:
Այսօր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 75-ամյակն է
Այսօր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 75-ամյակն է

     «Զուր չի, որ ծաղրածուները ծիծաղելով ասում են խելոք խոսքեր, որովհետև գիտեն, որ, եթե այդ նույն բանը լուրջ ասեն, կարող է շատ լուրջ պատժի ենթարկվեն: Դրա համար դա անում են հումորի կարգով: Ուզում ես հավատա, չես ուզում` մի հավատա: Երբ ասում ես ծաղրածուի նման` դա ավելի շուտ է տեղ հասնում: Պետք է կարողանաս գտնել ճիշտ ճանապարհը խոսքդ ունկնդրին տեղ հասցնելու, կլինի ծիծաղի, թե ողբերգության միջոցով, ընտրության հարց է: Բայց միշտ կարելի է հասնել նրան, որ խոսքդ արժեքավորվի»,- մեր թղթակցի հետ զրույցում անկեղծացել է Ռաֆայել Քոթանջյանը:
1690 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am