Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հրաչյա Հարությունյանը երկուշաբթի օրվանից կաշխատի

12:05, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
Հրաչյա Հարությունյանը երկուշաբթի օրվանից կաշխատի

«Երկուշաբթի օրը արդեն Հրաչյա Հարությունյանը կկարողանա դուրս գալ կալանավայրից և աշխատանքի կգնա: Նրա աշխատանքի հարցը լուծվել է, երկուշաբթի օրվանից արդեն նա պատիժը կկրի ազատ ռեժիմով»,- այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյաի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
     Նրա խոսքով՝ անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում աշխատանքի առկայության վերաբերյալ տեղեկանքն իրենք ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարության ու սպասում են պատասխանի: «Կարևորը աշխատանքի հարցն էլ լուծվեց: Երբ սկսի աշխատել մի փոքր կցրվի և մենք արդեն կսկսենք մտածել նրա առողջական խնդիրները լուծելու մասին, հավանաբար մեկ ամսից կվիրահատեն»,-ասաց Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6/9 տարի ազատազրկման:
     Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին:

15265 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am