Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Ձրի» TV. Հ3 հեռուստաընկերությունում աշ­խատակիցներն ամիսներով աշ­խատավարձ չեն ստանում. «Ժամանակ»

10:35, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
«Ձրի» TV. Հ3 հեռուստաընկերությունում աշ­խատակիցներն ամիսներով աշ­խատավարձ չեն ստանում. «Ժամանակ»

«ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղ­դասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել: Աշ­խատակիցները ամիսներով աշ­խատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխա­տակիցները դուրս են գալիս աշ­խատանքից: «Ժամանակ»-ի տե­ղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստա­ցել ապրիլ-մայիս ամսին, այն էլ մասնակի:
     Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ են, ապա 3 անգամից՝ կես-կես: Երբ աշխատակիցները աշխատավարձ վճարելու պա­հանջով դիմում են տնօրինությա­նը, միայն զայրացած հայտարարության են արժանանում, թե՝ որ փող լիներ, կվճարեին: Վերջերս Հ3-ի տնօրեն դերասան Արթուր Հովհաննիսյանը ժողով է հրավիրել և տեղեկացրել, որ պատ­րաստվում է աշխատակիցների կեսից ավելիին աշխատանքից հեռացնել, իսկ նրանց փոխարեն ուսանողների բերել աշխատելու: Ուսանողներին պրակտիկայի անվան տակ անվճար կաշխատեցնի, և հեռուստաընկերությունը փող կխնայի»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3106 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am