Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

22:40, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Հոգևոր առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
     Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:
    
     Ներկայացնում ենք տարածաշրջանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարությունն ամբողջությամբ.
    
     «Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։
     Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։
     Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա։
     Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։
     Աղոթում ենք խաղաղության պահպանման և հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար և առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական և հասարակական գործիչներին։
     Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների և ընչազուրկների համար, վկայել հոգևոր և բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ։ Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից։
     Կոչ ենք ուղղում համապատասխան անձանց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բանկիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։
     Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։
     Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։
     Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։
     Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման և չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ և խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով։
     Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն և նրա գահակալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարևորագույն ներդրման համար և Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում»։
5156 | 5
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anunazganunyannnn
anunazganunyannnn 01:53, 09.09.2017
DUQ AYTEX HAMATEX XAXAXUTYAN HAYATARARUTYAN KOCH EQ ANUM HENC AYD PAHIN SAHMANUM ZINVOR A MAHANUM U KRAKUM EN IRAR VRA VONC HASKANANQ BA?
genotsid@ sharunakvum e
genotsid@ sharunakvum e 08:45, 09.09.2017
Haskatseq vor putinik@ voroshel e lutsel srtaxi hardz@
Hervits e galis
Jhudner@ dem en dran.....bayts aliev@ hamadzayn e
Dra hamar el adrbejani lvatsqatun@ hanetsin jri eres....zgushatsrin alievin
Chi batsarvum vor aliev@...shutapuyt satki
genotsid@ sharunakvum e
genotsid@ sharunakvum e 10:33, 09.09.2017
Poxeri lvatsqi meqenan
genotsid@ sharunakvum e
genotsid@ sharunakvum e 09:02, 09.09.2017
Kam el jhudner@ ilhamin gahnkets amen
Tex@ nstetsnen jhud mehribanin
Menq patmutsyunits gitenq....jhudner@ irents kanants parketsnum en otar erkrneri bardzr pashtonyaneri tak
U xekavarum ayd erkir@....isk ete chi statsvum
Utum en tvyal pashtonyai glux@....u tex@ nstetsnum irents mardkants
Spasenq ilhami mahvan@
genotsid@ sharunakvum e
genotsid@ sharunakvum e 10:16, 09.09.2017
Jhudnern el Chen uzum artsaxi harts@ lutsvi
Qani vor artsaxi hardz@ lutsvelu depqum
Nranq adrbejanum u hayastanum el aneliq chunen
Isk adrbejani naft@ jhudnern en tnorinum
Sumgaiti u baqvi jardn el jhudner@ kazmakerpetsin
U hayerin vtaretsin adrbejanits vor irents Chxangaren
Nents vor jhudner hamar srajin chariqn en mardkutsyan hamar
U da harkavor e batsatrel azerinerin....ov vonts karox e
Dranits heto jhudner@ kanhetanan mer kyanqits...@ndmisht