Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հայտնի է, թե ում է հարցվածների մեծամասնությունը մեղավոր համարում ֆուտբոլի մեր հավաքականի պարտությունների համար

20:05, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Հայտնի է, թե ում է հարցվածների մեծամասնությունը մեղավոր համարում ֆուտբոլի մեր հավաքականի պարտությունների համար

Սեպտեմբերի 4-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Դանիա հանդիպումից հետո MAMUL.amհարցում էր անցկացրել՝ պարզելու, թե մեր ընթերցողներն ո՞ւմ են մեղավոր համարում մեր հավաքականի պարտությունների համար՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, թե հավաքականի ֆուտբոլիստներին։ Հարցվածների մեծամասնությունը՝ 66 %-ը, մեղավոր է համարում Հայրապետյանին, իսկ 24 %-ը կարծում է, որ ձախողումների մեջ իրենց մեղքի բաժինն ունեն բոլոր վերոնշյալները։ Հարցվածների 4 %-ն, այնուամենայնիվ, մեղավոր է համարում միայն Մխիթարյանին, 3 %-ը մեղավոր է համարում Պետրոսյանին, նույնքան տոկոսն էլ՝ հավաքականի մյուս ֆուտբոլիստներին։

16299 | 3
Facebook