Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ նպատակով է թիվ 41 դպրոցը տրվել Գայանե Սողոմոնյանին

18:05, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչ նպատակով է թիվ 41 դպրոցը տրվել Գայանե Սողոմոնյանին

Թիվ 41 դպրոցն օպտիմալացվել է և տրվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանին: Այս մասին «Ազատության» եթերում հայտնել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա տեղեկացմամբ, աշակերտները տեղափոխվել են «Խրիմյան Հայրիկի» անվան դպրոց: Թե ինչ հիմքերով է դպրոցի շենքը տրվել Գ. Սողոմոնայնին` վաճառել են, թե անհատույց է տրվել, Բախշյանի համար դեռ անհայտ է: «Բայց մի զարմացեք: Օրինակ` գործող Կրթության վարչության պետը 162-ի տնօրենն էր և այդ շենքի 1-2 մասնաշենքերում ստեղծել էր «Երևակ» մասնավոր դպրոցը, որի հիմնադիրն էլ ինքն էր: Նման երևույթները քիչ չեն մեր իրականությունում»,- ասել է Ա. Բախշյանը:
     Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս այս խնդրի հետ կապված գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում. «Բա չիմացաք՝ 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվել է/տրվում է Գայանե Սողոմոնյանին. նույն ինքը` Երևանի հանրակրթության վարչության նախկին պետը, նույն ինքը` ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կինը, էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Ու այդ ժամանակ Իշխանը Վերահսկիչ պալատի ղեկավարն էր»,- գրել է Ա. Հարությունյանը` նշելով, որ քաղաքապետարանից հարցման պատասխանները ստանալուց հետո մանրամասներ կներկայացնի:

11370 | 0
Facebook