Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անահիտ Բախշյանը պահանջում է Լևոն Մկրտչյանի հրաժարականը

15:35, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Անահիտ Բախշյանը պահանջում է Լևոն Մկրտչյանի հրաժարականը
     Ինչպես հայտնել էինք, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն մեդալ շնորհելու փաստին ասել էր, որ անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա, թե` ոչ, դժբախտ դեպք է եղել, թե` ոչ, երեխան ոսկե մեդալն ստանում է իր աշխատանքի համար. «Եթե Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ դժբախտ դեպք է արձանագրվել, հարուցված է քրեական գործ, ապա ինչ հիմքով, իրավունքով պետք է նրա գիտելիքի, նրա ուսման համար նախատեսված պարգևը չտրվի նրան: Հորդորում եմ՝ իրար հետ չխառնել երկու հարթություն, հիմա եթե որևէ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նա սպորտի բնագավառում մեդալակիր է, ի՞նչ անենք, մեդալը վերցնե՞նք նրա ձեռքից»,- ասել էր նախարարը:
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն «Ազատության» եթերում այսօր արձագանքել է Լևոն Մկրտչյանի պատասխանին. «Եթե 16 տարեկանն առանց վարորդական իրավունքի վարում է մեքենան, խախտում է անում ու մարդ գցում տակը, դաստիարակության, բարոյական նկարագրի խնդիր ունի: Կրթությունը միայն ստացած գնահատականները չեն: Նախարարն ասում է՝ եթե պաշտոնյայի երեխա է, պատահար չի՞ կարող լինել, կարող է, բայց խոսում ենք անօրինության մասին, որ անչափահասն առանց վարորդական վկայականի դժբախտ դեպքի պատճառ է դարձել: Չհասկանալ ու այդ պատասխանը տալ, ԿԳ նախարարի պաշտոնի հետ անհամատեղելի է, ոչ սազական: Մկրտչյանի արտահայտությունից հետո սոցցանցում նախաձեռնություն եմ սկսել՝ պահանջելով նրա հրաժարականը: Եթե ինքը տենց հեշտ ու հանգիստ է խոսում երևույթի մասին, կրթության արժեքն ընդհանրապես չի կարևորում»,- հավելել է Բախշյանը:
     Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետի որդին հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել նույն քաղաքի 58-ամյա բնակչին։
10811 | 2
Facebook