Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիան կոչ է արել հետաքննել «ադրբեջանական լվացքատան» պատմությունը, որին ներքաշված է նաև ՎԶԵԲ-ում իր ներկայացուցիչը

16:40, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Բուլղարիան կոչ է արել հետաքննել «ադրբեջանական լվացքատան» պատմությունը, որին ներքաշված է նաև ՎԶԵԲ-ում իր ներկայացուցիչը
     Բուլղարիայի գլխավոր դատախազությունը կարգադրել է հետաքննել «ադրբեջանական լվացքատան» պատմությունը, գրում է Guardian պարբերականը:
     Ավելի վաղ պարբերականը հայտնել էր Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից 2,9 միլիարդ դոլարի լվացման մասին: Այդ պատմությանը ներքաշված է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկում (EBRD) Բուլղարիայի ներկայացուցիչ Քալին Միտրևը: Միտրևը 425 հազար եվրո է ստացել «ադրբեջանական լվացքատուն» կոչվող սխեմայից: Միտրևն իր հերթին հերքում է իրավախախտումը: Պարբերականը նշում է, որ Միտրևի ապագան անհայտ է մնում, նրա գործը քննարկվել է հինգշաբթի՝ Բուլղարիայի նախարարների կաբինետի կողմից: Հինգշաբթի EBRD-ն հայտնել է, որ միայն Բուլղարիան կարող է միջոցներ ձեռնարկել Միտրևի դեմ կամ արդարացնել նրան:
7616 | 0
Facebook