Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը». այսօր Օհան Դուրյանի 95-ամյակն է

15:05, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը». այսօր Օհան Դուրյանի 95-ամյակն է
     «Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է»,- ասել է Օհան Դուրյանը:
     Հայ մեծանուն դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանը ծնվել է Երուսաղեմում:
     Նրա հայրը եղել է ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանը, մայրն` արաբուհի: Սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց:
     Սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի Յոզոֆ Գրինտալի կոմպոզիցիայի և Ջորջ Սինգըրի դիրիժորական արվեստի բաժններում, որին զուգահեռ, սովորել է երգեհոն նվագել: 1946-ին մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ: Փարիզում պարբերաբար ղեկավարել է տեղական նվագախմբերը:
     Օհան Դուրյանը ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1957-ին Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է Հայաստան: 1957-60թթ եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1960-65թթ և 1972-74թթ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:
     Օհան Դուրյանը եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը:
    
    
«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը». այսօր Օհան Դուրյանի 95-ամյակն է
1337 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am