Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական օդուժի հարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի «պատերազմի նախարարը»

11:45, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Ռուսական օդուժի հարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի «պատերազմի նախարարը»

Դեր Զորում ահաբեկիչների հրամանատարական կետի ուղղությամբ ռուսական ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Հալիմովը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հալիմովն ու ևս 3 ազդեցիկ հրամանատարներ ոչնչացվել են Դեր Զորում հրամանատարական կետում խորհրդակցության ժամանակ: Նրանց շարքում է եղել նաև Դեր Զորի ամիր Աբու Մուհամադ աշ-Շիմալին, ով պատասխանատու էր ֆինանսների և ԴԱԻՇ-ի բազա նոր հավաքագրվածների համար: ՌԴ ՊՆ-ն նշում է, որ եվրոպական մի շարք հատուկ ծառայություններ նրան 2015թ. Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ են համարում:

5598 | 0
Facebook