Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մեքսիկայի ափերի մոտ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա ցունամիի սպառնալիք

10:00, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայի ափերի մոտ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա ցունամիի սպառնալիք

Մեքսիկայի ափերի մոտ 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 33 կմ խորության վրա:

Երկրաշարժը գրանցվել է Տրես Պիկոս բնակավայրից 119 կմ դեպի հարավ-արևմուտք: Զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություն դեռևս չկա:

Բացի այդ, ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է հզոր երկրաշարժից հետո ավերիչ ալիքների առաջացման վտանգի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

«Հիմնվելով նախնական տվյալների վրա՝ վտանգավոր ցունամիի առաջացման հավանականություն կա»,- ասվում է կենտրոնի տարածած հայտարարությունում:

Սեյսմոլոգների կարծիքով՝ 3 ժամվա ընթացքում ցունամիներ կարող են առաջանալ Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Հոնդուրասի ու Էկվադորի ափերի մոտ:

6501 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am