Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Samsung Galaxy Note 8» նոր սմարթֆոնը՝ նախնական պատվիրման հնարավորությամբ. ՎիվաՍել-ՄՏՍ

16:35, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
«Samsung Galaxy Note 8» նոր սմարթֆոնը՝ նախնական պատվիրման հնարավորությամբ. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ «Samsung Galaxy Note 8» պատվիրելու դեպքում գնորդը նաև կստանա «Samsung DeX» աքսեսուար:
     «Samsung Galaxy Note 8» սմարթֆոնի գինը 579 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:
     Պատվերը կարելի է տեղադրել առցանց կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Առցանց պատվիրելուց հետո անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ վճարում կատարելու համար: Կանխիկ եղանակով գնման պատվերը տեղադրելիս` անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել սմարթֆոնի արժեքը, իսկ ապառիկի դեպքում՝ կանխավճարի գումարը (նախատեսված լինելու դեպքում) կրկին մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը` ներառյալ:
     Բաժանորդները կկարողանան ստանալ «Samsung Galaxy Note 8» հեռախոսը և «Samsung DeX» աքսեսուարը՝ սկսած ս.թ. սեպտեմբերի 22-ից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
     «Հերթական անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հասանելի է դարձնում նոր բարձրակարգ սմարթֆոն, այս անգամ՝ «Samsung Galaxy Note 8» սմարթֆոնը, որն առանձնանում է առաջադեմ լուծումներով և յուրահատուկ դիզայնով: Մեզ համար կարևոր է, որ մեր բաժանորդները ցանկության դեպքում կարողանան օգտվել շարժական հաղորդակցության ամենանորարարական, բարձրորակ և հարմարավետ սարքերից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

11617 | 0
Facebook