Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես նվազեցնել քաշը ծննդաբերությունից հետո

21:15, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչպես նվազեցնել քաշը ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունից հետո հնարավոր չէ միանգամից ազատվել 9 ամիսների ընթացքում կուտակված կիլոգրամներից: Այն սովորոաբար տևում է ամիսներ:
     Բժիշկ-գինեկոլոգ Պավել Սոցկիյի բնորոշմամբ` ավելորդ քաշից ազատվելուն հիմնականում խանգարում է հորմոնային անհավասարակշռությունը:
     Հորմոնային հավասարակշռության խախտման նշաններից են կաթի արտադրության նվազումը, տրամադրության տատանումները, գլխացավը, ընկճախտը և այլն:
     Մասնագետի խոսքով` ծննդաբերությունից հետո ավելորդ քաշից ազատվելուն խանգարում է նաև քնի բացակայությունը, որը հանգեցնում է գերհոգնածության, տրամադրության անկման, ինչպես նաև ազդում է մարսողական համակարգի վրա:
     Ինչպես հայտնի է, ծննդաբերությունից հետո կնոջ ֆիզիկական ակտիվությունը նվազում է, ուստի խորհուրդ է տրվում մարզվել շաբաթական 150 րոպե:
     Ավելորդ քաշից շուտ ազատվելու համար պետք է ուշադրություն դարձնել նաև ճիշտ սննդակարգին:
     Անհրաժեշտ է կրճատել ընդունվող սննդի կալորիականությունը, սահմանափակել քաղցրավենիքի ընդունումը:
     Բժշկի փոխանցմամբ` սննդակարգի փոփոխությունը պետք է կատարել գրագետ` չմոռանալով, որ մայրիկի սնունդը պետք է լինի առողջ և ճիշտ ընտրված չափաբաժնով:

7390 | 0
Facebook