Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ինչ կապ ունեն Մհեր Սեդրակյանի մտերիմները Վրաստանում վթարված ավտոբուսի հետ

15:35, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչ կապ ունեն Մհեր Սեդրակյանի մտերիմները Վրաստանում վթարված ավտոբուսի հետ

Այսօր Վրաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վթարը կատարվել է հայկական պետհամարանիշով՝ Setra մակնիշի 24 OR 444 ավտոբուսի վարորդի կողմից: «Ավտոբուսը պատկանում է անհատ վարորդ Գոռ Թադևոսյանին: Նա մինչև այս պատահարն, օգոստոսի 18-ին, տուգանվել է 450 հազար դրամով: Այլ տեղեկատվություն հաղորդել չենք կարող»,- MAMUL.am-ի թղթակցի հարցին, թե որքանով են հավաստի լուրերը, որ նշված ավտոբուսն աշխատում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներից մեկի ընկերության հետ, պատասխանեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
     Հիշեցնենք` այսօր, սեպտեմբերի 7-ին, Վրաստանի Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի: Վթարից տուժած զոհերի և վիրավորների անունները հայտնի են։

10895 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am