Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳ նախարարը` Հրազդանի քաղաքապետի որդուն մեդալ շնորհելու մասին

14:25, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
ԿԳ նախարարը` Հրազդանի քաղաքապետի որդուն մեդալ շնորհելու մասին
     ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն ոսկե մեդալ շնորհելու փաստին ասել է, որ անկախ նրանից՝ պաշտոնյայի երեխա, թե` ոչ, դժբախտ դեպք է եղել, թե` ոչ, երեխան ոսկե մեդալն ստանում է իր աշխատանքի համար: «Եթե Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ դժբախտ դեպք է արձանագրվել, հարուցված է քրեական գործ, ապա ինչ հիմքով, իրավունքով պետք է նրա գիտելիքի, նրա ուսման համար նախատեսված պարգևը չտրվի նրան: Հորդորում եմ՝ իրար հետ չխառնել երկու հարթություն, հիմա եթե որևէ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նա սպորտի բնագավառում մեդալակիր է, ի՞նչ անենք, մեդալը վերցնե՞նք նրա ձեռքից»: Այն դիտարկմանն՝ արդյո՞ք մեդալ ստանալու գործում դեր չի խաղացել հայրը՝ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը, պատասխանել է. «Պաշտոնյայի երեխան իրավունք չունի՞ մեդալակիր լինելու: Եթե պաշտոնյայի զավակ լինելը դեր է ունեցել, ուրեմն պետք է մեղադրել դպրոցի ղեկավարությանը»,- ասել է Մկրտչյանը:
9272 | 7
Facebook