Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Վարչապետն Արծվիկ Մինասյանին հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ

12:00, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2017 թ.
Վարչապետն Արծվիկ Մինասյանին հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ
     Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է բացառել որսի թույլտվությունների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը: Նա տեղեկացրել է, որ համապատասխան ուսումնասիրություններ է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում նվազել է խեցգետնի չափաքանակը: «Պետք է խեցգետնի ապօրինի որսը կանխարգելել: Պարոն Մինասյան, ստեղծված իրավիճակը պայմանավորված է խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ: Ռեսուրսն իրականում նվազել է՝ խեցգետնի չափաքանակը նվազել է, և մենք այդ ոլորտը համարում ենք հեռանկարային ճգնամային վիճակում, և շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա՝ բնապահպանության նախարարին հանձնարարելով ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ:
4948 | 1
Facebook