Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռաբիսի դեմ պայքարողները ռաբիսի տակ քեֆ են անում

15:05, չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2017 թ.
Ռաբիսի դեմ պայքարողները ռաբիսի տակ քեֆ են անում
     Ռաբիս երաժշտությունը հասարակական տրանսպորտում ու Վերնիսաժում արգելելու նախաձեռնությամբ հանդես եկած «Ելք» դաշինքը սեպտեմբերի 2-ին խնջույք էր կազմակերպել «Կովկաս» ռեստորանում: Համացանցում քննադատության է արժանացել հատկապես այն հանգամանքը, որ ռաբիսն արգելելու պահանջով հանդես եկած ուժը քեֆն անցկացրել, երգել ու պարել է հենց այդ երաժշտության ներքո:
     Ասում են՝ խնջույքին հնչել են այնպիսի կատարումներ, ինչպիսին Տիգրան Ժամկոչյանի՝ «Ուր որ գնաս, հետդ կգամ...» երգն է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
28476 | 7
Facebook