Ռաբիս երաժշտությունը հասարակական տրանսպորտում ու Վերնիսաժում արգելելու նախաձեռնությամբ հանդես եկած «Ելք» դաշինքը սեպտեմբերի 2-ին խնջույք էր կազմակերպել «Կովկաս» ռեստորանում: Համացանցում քննադատության է արժանացել հատկապես այն հանգամանքը, որ ռաբիսն արգելելու պահանջով հանդես եկած ուժը քեֆն անցկացրել, երգել ու պարել է հենց այդ երաժշտության ներքո:
Ասում են՝ խնջույքին հնչել են այնպիսի կատարումներ, ինչպիսին Տիգրան Ժամկոչյանի՝ «Ուր որ գնաս, հետդ կգամ...» երգն է: